News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «TOURIST UNLIM» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է անսահմանափակ ինտերնետ, 300 րոպե՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգեր կատարելու և 300 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում  բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե:

«Վիվա-ՄՏՍ-ը միշտ ձգտում է իր հաճախորդներին տալ լավագույնը և ստեղծել է հատուկ առաջարկ զբոսաշրջիկների համար՝ «TOURSIT UNLIM»-ը, որը ոչ միայն Հայաստան այցելողների, այլ նաև մեր այն հաճախորդների համար է, որոնք ցանկանում են օգտվել անսահմանափակ ինտերնետից  և պարբերաբար ճանապարհորդում են Հայաստանով։ Այն գնի և որակի հրաշալի համադրություն է»,- նշեց Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«TOURSIT UNLIM» կանխավճարային սակագնային պլանը մշակելիս հաշվի են առնվել Հայաստան այցելողների նախասիրություններն ու հետաքրքրությունները՝ մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ ձայնային և ինտերնետ ծառայությունների միջոցով, առանց սահմանափակումների օգտվել ինտերնետից՝ սոցցանցերում վերբեռնել ճանապարհորդություններից լուսանկարներն ու տեսանյութերը, կիսել տպավորությունները և օգտվել տարատեսակ առցանց քարտեզներից և նավիգացիոն համակարգերից՝ Հայաստանի գեղեցկությունը լիարժեք վայելելու համար:

«TOURSIT UNLIM»  կանխավճարային սակագնային պլանի ակտիվացման գինը 3000 դրամ է, որը տրամադրվում է 15-օրյա ժամկետով: Սակագնային պլանին բաժանորդագրվել կարելի է այցելելով սպասարկման կենտրոն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ