News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ կատարելապես անընդունելի: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահման, ոչ թե ստեղծվում է, այլ վերարտադրվում է դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը տրամաբանական չէ; Ես դա կանվանեի հաջողություն, որովհետեւ Հայաստանը իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն, բանակցային եղանակով վերարտադրում է սահման եւ դնում է ՀՀ ինքնիշխանության, անկախության հետագա զարգացման համար կարեւորագույն անկյունաքար»,-ասաց նա:

Փաշինյանը նորից հիշեցրեց Ալմա-Աթայի հռչակագիրը, որով ըստ նրա, Հայաստանի սահմանները Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններն են. «1991-ին դե յուրե գոյություն են ունեցել Հայկական ԽՍՀ-ի եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի միջեւ սահմաններ, եւ մենք այսօր աշխատել ենք, բարձրացրել ենք  այդ սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, համոզվել ենք, որ մենք գիտենք, թե ՀՀ իրավական սահմանը որտեղով է անցնում, եւ վերարտադրել ենք այդ սահմանը գետնի վրա՝ որդեգրելով «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը: Այս գործընթացի արդյունքում Հայաստանի տարածքի որեւէ միլիմետր չի թողնվել ուրիշին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ սահմանազատման գործընթացից առաջ կառավարությունում տեղի են ունեցել տասնյակ քննարկումներ. «Ըստ էության, այդ որոշումները, մոտեցումները անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած որոշումները դե յուրե հիմնավորված: Ես որեւէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ