News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը այսօր Ազգային ժողվում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում խնդրեց ՀՀ վարչապետին պարզաբանել, թե ի վերջո ո՞ր քարտեզներով է իրականացվում ՀՀ սահմանaզատումը՝ հաշվի առնելով այն, որ ընդդիմության ներկայացուցիչները հնչեցնում են տարբեր թվականի քարտեզներ, դրանով փորձելով տորպեդահարել սահմանազատման գործընթացը։

Կառավարության ղեկավարը պատասխանելով հարցին, նկատեց՝ վերարտադրվում է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները, և դա նշանակում է, որ նոր սահման չի ստեղծվում:

«Շատ խոսվում է 1988 թվականի դեմարկացիոն աշխատանքների մասին: Եվս մեկ անգամ ընդգծում եմ․ այդ աշխատանքները, որոնք ընդունված են անվանել Վլադիմիր Մովսիսյանի հանձնաժողովի կողմից իրականացրած աշխատանքներ, դրանցում արձանագրված է, թե երբ է եւ ինչպես է այդ կատարած աշխատանքը մտնում ուժի մեջ։ Հենց այդ նկարագրությամբ այդ աշխատանքը դե յուրե ուժի մեջ չի մտել, որովհետև չի անցել իրավական ընթացակարգերը: Այսինքն դա իրավական ուժ չունի: Երկրորդը, այդ աշխատանքի հիման վրա քարտեզներ չեն ձեւավորվել»,-ասաց Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը ցույց տվեց այն քարտեզները, որով իրականցվում է ՀՀ սահմանազատումը։ Դրանք ըստ էության 1976 թվականի ԳՇ քարտեզներն են, որոնք հիմված են 1969 թվականի քարտեզների վրա։

«Մենք շատ մանրազնին աշխատանք կատարելով, ահա այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա Հայաստանի սահմանների ամբողջ պարագիծը:

Մենք սահմանազատումը՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում իրականացրել ենք ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանների վերարտադրության վերաբերյալ իրավական ուժ ունեցող քարտեզների հիման վրա։ Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովում բանավեճ է եղել ընդդիմության հետ, հարց է առաջադրվել, թե ի՞նչքան է ՀՀ ինքնիշխան տարածքը, և այդ հարցին կոնկրետ պատասխան չի հնչել։ Մենք ասում ենք, որ ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կմ է, սա իրական Հայաստանի հայեցակարգն է, նրանք, ովքեր պատմական Հայաստանի կրողներն են, այս տարամաբանությունը պետք է ճիշտ հասկանան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ