News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Պետություն-հայրենիքը տալիս են նրանք, որոնք առարկայական կոնկրետ պետությունը աննյութականացնում են եւ այն լուծում Երկիր մոլորակի վրա, որ հնարավոր չլինի դրա տեղը ցույց տալ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ըննդիմության խոսույթին:

«Այն, ինչ նրանք ասում են, մեզ անծանոթ թեմա չէ: Մենք այդ նույն դասագրքերով ենք սովորել: Այդ նույն մտածողությունը, ընկալում, պատկերը ունեցել ենք: Ես ասել եմ, որ պատմական եւ իրական Հայաստանի սահմանազատումը շատ ցավոտ թեմա է անձամբ ինձ համար: Այն ճանապարհը, որ մենք անցնում ենք, մեզ բերել է կոնկրետ սահմաններով կոնկրետ պետություն: Սա պարտություն չէ, սա մեծ հաղթանակ է: Սա մեր գիտակցության հաղթանակն է մեր ընկալումների, մեր զգացումների նկատմամբ:

Հայաստանում հիմա տեղի է ունենում պետական գաղափարախոսության ձեւավորում, որի առանցքում պետությունն է, ինքնիշխանությունը, անկախությունը: Սա պատմական ձեռքբերում է ՀՀ քաղաքացիների համար: Այն ճանապարհը, որ հիմա կառուցվում է Կիրանցում, դա ուղղակի ճանապարհ չէ Սարիգյուղից դեպի Կիրանց: Դա ճանապարհ է պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան: Երկու ամսում այդ ճանապարհը պատրաստ կլինի»,- ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ