News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն  գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։

Մասնավորապես՝

-խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից,

-առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների վրա անցանկալի բորբոսի առաջացումը,

-բացակայել են ձեռքերի և հումքի համար նախատեսված լվացարանները, արհեստական օդափոխության համակարգը, չի կանխվել աղտոտված օդի ներթափանցումը։ Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Dilijan 6-i 4.jpg (38 KB)

Dilijan6.jpg (41 KB)

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ