News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ֊տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

683060aa-e952-4c39-acd6-402becb88986.jpg (98 KB)

Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։

Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է այդ աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդին: Պաշտպանը նշել է, որ կարևորում է երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում: Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խորհրդի անդամների համար պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, նրանք ներգրավվում են նաև այլ պետություններում կազմակերպվող միջազգային միջոցառումներին։ Վերջերս խորհրդի անդամ երեխաներն ընդգրկված էին Անահիտ Մանասյանի գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում։

caab824b-272d-4036-b337-70ac29ae4c29.jpg (82 KB)

Հանդիպման ավարտին դեսպան Բերգլյոտ Հովլանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ