News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հասկանում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի առաձնահատկություններ, և մենք պաշտոնապես առաջարկել ենք՝ ներդնել հարկային համակարգը, բայց հավաքագրված ամբողջ գումարը կվերադաձնենք Հայ Առաքելական եկեղեցուն, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե այս առաջարկը պաշտոնապես արվել է, բայց, ի զարմանս իրեն, մերժվել է․ «Այսինքն՝ մենք ասել ենք, որ ընդամենն ուզում ենք թափանցիկություն, Հայ Առաքելական եկեղեցու գործունեության ընթացքում ինչքան հարկ կհավաքվի, ամբողջն առանձին տողով կվերադարձվի»։

Փաշինյանը նշեց, թե մերժման պատճառը գուցե թափանցիկության խնդիրն է․ «Այսինքն՝ ֆինանսական հոսքերի հետ կապված, ըստ էության, կան պրոբլեմներ։ Ասել ենք ՝եթե կպակասի, լրացուցիչ էլ կավելացնենք»։

Նրա խոսքով՝ հարկերից խուսափողների մոտ բացակայում է պետական գաղափարախոսությունը․ «Դա հետադարձաբար իր ազդեցությունը կունենա բոլորիս վարքագծի վրա։ Այսինքն՝ մեր պետության ապագայի մասին պատկերացումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ