News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստի հորը հարցրեք ձեռքը կտրե՞լ է, թե՞ ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում հնչած հայտարարություններին։

«Լավ են անում։ Էդքան է իրենց ուղեղը, ավելին իմանային, ավելին կանեին»,- ասաց Սրբազանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, թե ժամանակին գնում էին Կեսարիայում ձեռնադրվում էին, գալիս Հայաստանում ազդեցության գործակալներ էին դառնում, և նրանց հարցը 1-3 ամսից լուծվելու է, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ինչպես 2 ամիս մեր գերիները պետք  սպասեին, ինչպես ձեռքը պիտի կտրեր, ձեռքը կտրե՞լ է, հարցրեք՝ ձա՞խն է, թե՞ աջը։ Ստախոսության թագավորն ինչի՞ մասին է խոսում, ստի հայրը»։

Փաշինյանի այն հայտարարությանը, թե շարժման չակնկալիների պայքարը տանելու է պետության չգոյության, Սրբազանն ասաց․ «Պատահականության ծնունդները չեն կարող լինել պետականության կրողներ։ Ինքը դրանցից մեկն է, եթե չասեմ՝ առաջինը։ Նա ծրագրված պատահականության ծնունդն է։ Պետականության մեջ բացի ավերումից, քայքայումից ի՞նչ ներդրում ունի այդ մարդը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ