News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի նոր թաղամասի տների բաշխումը կսկսվի առաջիկայում։ Դրա մասին մայիսի 22-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա մշել է, որ այլևս խնդիրներ չկան: Նախարարը հավելել է, որ շինարարությունն ավարտվել է ապրիլին։ Հանձնաժողովն ընդունել է աշխատանքը:

Պետական ​​գույքի կառավարման կոմիտեն և Կադաստրի կոմիտեն այս գույքի վերաբերյալ տեղեկանքներ են պատրաստել մայիսի 17-ին։

Սանոսյանը նշել է նաև, քանի որ Շուռնուխում տները կառուցվել են պետբյուջեի հաշվին, դրանք պետական ​​սեփականություն են գրանցել։ Ըստ կառավարության ներկայացուցչի, տների բաշխման գործընթացը կսկսվի առաջիկա օրերին։

Նախարարը հավելել է, որ շինարարության ընթացքում դժվարություններ են ծագել, որոնք էլ ուշացումների պատճառ են դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ