News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այժմ հանդիպում է գործադուլ հայտարարած վարորդների հետ։

«Եթե ուզում ենք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, գուցե, ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, իր փաստարկները կլսեմ։ Բայց եթե մենք այս ամեն ինչը վերածում ենք մեր Երևանի համար մարդկանց խնդիր, էս սխալ է։ Ինչքան էլ պարոն Մանուկյանը լավը լինի, երևանցիները որ հիմա հազարներով կանգառներում սպասում են, ավելի կարևոր են մեզանից։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է էս քաղաքին, երբ մեկս սկսում է վատաշխատել, ողջ համակարգը սկսում է քանդվել։ Հիմա մարդիկ կանգառներում սպասում են։ Սա թթայֆաբազություն չի չէ՞, ընտանի՞ք է չէ՞»,- ասաց Ավինյանը։

Նա հայտնեց, որ պատրաստվում է Անդրանիկ Մանուկյանին ընդունել ու լսել իր փաստարկները․ «Ես պարոն Մանուկյանին առանձին ընդունելու, լսելու եմ իրեն, ստուգելու եմ իր բոլոր ասածները, եթե ճիշտ եղավ, կվերականգնեմ պաշտոնին, եթե ոչ, ապա կներեք, ճիշտ որոշում է կայացվել։ Ո՞նց է ստացվում, որ մարտին մեր հավաքագրումը կազմել է 20 միլիոն 500 հազար դրամ միջին օրականը, հաջորդը ապրիլին կազմել է 24 միլիոն 500 հազար դրամ․ սրանք հարցեր են չէ՞։ Օրական 4,5 միլիոնի թերհավաքագրում ենք ունեցել»։

Նշենք, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդներըգործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում: Աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել են իրավիճակը՝ նշելով. «Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Ղազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում, այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Անդրանիկը «Հայգեր«» ավտոբուսների առաջին խմբաքանակից սկսած, դրանից առաջ էլ ընկերության առաջին տնօրենի հետ սկսել են այս գործունեությունը: Հիմա նոր տնօրեն են բերել, Սամվել Նազարյանին, որը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է, եւ հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենը առանց իրեն հարցնելու, ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում: Եկել է վարչության պետը, ու փոխանակ պարզի՝ խնդիրն ինչ է, մարդը ասում է՝ կամ բարձրացեք վերեւ աշխատեք, կամ ազատված եք բոլորդ: Ինքն ասում է՝ 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ