News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պապ թագավորը բացարձակ կապ չունի ո՛չ իր հետ, ոչ էլ իր պատկերացրած պետության հետ։ Այս մասին ասաց Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում` անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի կողմից շատ հաճախ հիշատակվող Պապ թագավորի պատմությանը։

«Ինքը անընդհատ կորցրել է, մենք էլ՝ հետը։ Անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի, Պապ թագավորը Հայաստանի սահմաններն է գծել գոնե, կարողացել է Ձիրավի ճակատամարտը հաղթել։ Ինքն ի՞նչ է արել․ մեզ բոլորիս աղետի է մատնել, մարդկանց դժբախտացրել է։

Է՞դ է Պապ թագավորը։ Այդպիսի Պապ թագավորը  վաղուց մեռել է և ասեմ՝ հարություն էլ չի առնելու։ Երկրորդը՝ պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի։ Ինքը պատահականության ծնունդ է, ոչ թե պետականության երաշխավոր, և այն էլ՝ դրված պատահականության»մ,-ասաց նա։ Բագրատ Սրբազանը նշեց, որ պետականությունն այս օրը հասցնողը իշխանությունն է։

«Մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային։ Ընդամենը ժամանակներ հետո մի թերթի՝ դեղին մամուլի խմբագիր էր»,- ասաց Բագրատ Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ