News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիտվան մտադիր է խզել մի քանի երկկողմ համաձայնագրեր Ռուսաստանի և Բելառուսի հետ՝ դրանք փոխարինելով բազմակողմ պայմանագրերով: Ըստ LRT գործակալության՝ երկրի կառավարությունը չորեքշաբթի չորս պայմանագրերը չեղյալ հայտարարելու մասին որոշում կընդունի, ընդսմին մյուս առաջարկները դեռևս քննարկվում են:

Ենթադրաբար Լիտվան կխզի Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների հետ ներդրումների խթանման և պաշտպանության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրերը։

Լիտվան արդարադատության նախարարությունը առաջարկություն է պատրաստել՝ Ռուսաստանի հետ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին համաձայնագիրը չեղարկելու մասին: Երկրի Ֆինանսների նախարարությունն իր հերթին առաջարկություն է պատրաստել՝ Ռուսաստանի հետ եկամուտների և կապիտալի կրկնակի հարկումից խուսափելու, ինչպես նաև հարկային խախտումները կանխարգելող համաձայնագրերը չեղարկելու մասին։

2023-ին Լիտվայի ՆԳՆ-ն խզել էր նաեւ Բելառուսի հետ 1993 թվականի՝ համապատասխան գերատեսչության հետ համագործակցության մասին համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ