News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում ՀՀ 2024 թվականի հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մարդահամարները և  գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է ՀՀ կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ:

Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ ՀՀ-ում հերթական գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) անցկացման ժամկետ է սահմանվել՝  2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:

Նախագծի ընդունման դեպքում կապահովվի Օրենքի պահանջներին համապատասխան 2024 թվականի հերթական ԳՀՀ ծրագրի (հարցաշարի) հաստատումը, որի հիման վրա կմշակվեն ԳՀՀ հարցաթերթերը՝ համատարած հարցումների իրականացման համար, ինչի հիման վրա, կապահովվի ԳՀՀ ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում հերթական ԳՀՀ անցկացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և միջազգային մեթոդաբանությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավնություն տվեց Հայաստանի եւ Հոնկոնգի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի...
Ռուբլու փոխարժեքի անկման պատճառները և հետևանքները. մեկնաբանում է տնտեսագետը
Ռուբլու արժեզրկումը մեր արտահանման վրա կարող է էական բացասական ազդեցություն  ունենալ, քանի որ Ռուսաստան արտահանվող ապրանքները վաճառվում են ռուբլով. ռուբլու արժեզրկման պատճառով մեր տեղական արտադրության ապրանքները ռուսական շուկայում կթանկանան և դրանց մրցունակությունը ռուսական շուկայում կնվազի... 
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
6 ամսով կարգելվի ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը Հայաստանից
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանից…
Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա...
Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներին
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ և թոփ մենեջերներ...
Ամենաշատ