News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) կլուծարվի։

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23ճ-ի նիստում որոշում է կայացրել, որով առաջարկում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։

«Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ANIF-ի ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն էր լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
6 ամսով կարգելվի ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանումը Հայաստանից
Որոշմամբ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված Հայաստանից…
Մայիսին 154 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 72.82 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա...
Freedom Broker Armenia-ն միջազգային ընկերությունների բաժնետոմսեր կնվիրի Business YereFun միջոցառման հաղթողներին
Միջոցառմանը կմասնակցեն բիզնեսների սեփականատեր, հիմնադիրներ, տնօրեններ և թոփ մենեջերներ...
2023թ. արագացված տնտեսական աճը «որակյալ» չէր. «Լույս»
Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը աճել է՝ չնայած նրան, որ պակասուրդ/ՀՆԱ-ն նվազել է։ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2023թ. աճել է…
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ