News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:

Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն:

Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «ՀՀ գնումների մասին օրենքով նախատեսված է մի նորմ, որի համաձայն քաղհասարակությունը ՀԿ-ները եւ հետաքննող լրագրողները, մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը եւ ներկայացնելով  խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որը պետք է ստանա արձագանք եւ հրապարակվի:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել քաղհասարակության ցածր մասնակցությունը, որի առանցքային պատճառներից է համեմատաբար  բարդ ընթացակարգը, որի պայմաններում այս կամ այն  ՀԿ-ն ստիպված է ամեն մի պայմանագրի համար նորից հավաքել  եւ ներկայացնել նույն փաստաթղթերը, ամեն անգամ անցնելով վավերացման գործընթաց: Այս նախագիծը կոչված է զգալիորեն պարզեցնել մասնակցության գործընթացը: ըստ այդմ, ֆինանսների նախարարությունը վարելու է ՀԿ-ների եւ լրագրողների ցուցակ, որում ներառվելը կնշանակի, որ ՀԿ-ն այլեւս կարիք չի ունենա յուրաքանչյուր պայմանագրի համար դիմելու պատվիրատուին»:

Նրա խոսքով, ցուցակում ներառվելու համար պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն գործունեության իրականացման էլփոստի հասցեները, պետական գրանցման վկայականի պատճենը, վերահսկման գործընթացում դիտորդների տվյալները»:

Իր հերթին վարձապետ Փաշինյանն ասաց. «Այսինքն ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ դրա բերումով գնալ, վերահսկել մանկապարտեզների, դպրոցներ, ճանապարհների, բուժկենտրոնների շինարարությունը, ընդհանրապես, գնումների հետ կապված ցանկացած ընթացակարգ: Սա կարող է առիթ լինել, որ շինհրապարակների կուլտուրան բարելավվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ կառավարությունը հարկային արտոնությունների վրա տարեկան մոտ 680 միլիարդ դրամ է ծախսում. Ֆինանսների նախարարություն
Չէ՞ որ վերը նշված արտոնությունների հաշվին հենց այսքան պակաս է ստանում պետական ​​բյուջեն...
2023-ին Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ միջինը վճարել է մոտ 750 հազար դրամի հարկ. Վահե Հովհաննիսյան
Ընդ որում, հինգ տարի առաջ, ինչպես նշեց նախարարը, այդ գումարը կազմում էր 424 հազար դրամ, իսկ տասը տարի...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 12-ին, կազմել է...
Wine Story. Karas․ ինչպես է հայկական գինեգործության վերածնունդը գրավում ԱՄՆ շուկան (ֆոտո)
Մեր ընտանիքի առաքելությունն էր վերադառնալ գինեգործության ավանդույթներին, երբ այդ ոլորտը մոռացության էր մատնվել, և Հայաստանը գինեգործության առումով արժեքավոր տարածաշրջան դարձնել...
PROFAL-ի մետաղապլաստե պրոֆիլներով կիրականացվի ML Mining-ի «Նոր Երևան» բնակելի համալիրի ապակեպատումը
Չորս մասնաշենքերից բաղկացած թաղամասը գտնվում է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում՝ Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում...
Պետապարատը 2023թ.  կարողացել է իրականացնել 13,6 տոկոսով ավելի շատ բյուջետային աշխատանքներ. ֆինանսների նախարար
Ավելի շատ աշխատանքներ՝ չնայած կրճատումներին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ