News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Այս պայքար իր ոճով, իր բովանդակությամբ, իր տեսակով լրիվ նորություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ ասաց իրանահայ քաղաքացիներից մեկը:

«Հավատացնում եմ, որ սա նոր հույս, նոր եռանդ, նոր հավատք է ստեղծվել հասարակության մեջ:  Դուք էլ եք գիտակցում, թե ինչ մեծ բեռ ու պատասխանատվություն է ստեղծում սա շարժման ղեկավարների վրա:

Ես 1992-ից եկել եմ Հայաստան, կարճ ժամանակով վերադարձել եմ, հետո նորից եկել եմ: Արցախում պատերազմ չի եղել, որին ես մասնակցած չլինեմ, բացի վերջին սեպտեմբերի պատերազմը: Շատ համոզված եմ այս պայքարի դրած բարոյական սկզբունքների վրա, որովհետեւ մեր ամբողջ ընկրկումները բարոյականությունից զրկվելու հետեւանքով է եղել:

Ես հուսահատվել են համաշխարհային ժողովրդավարությունից, որովհետեւ այն ընտրովի է, իրենց ձեռնտու եղած ժամանակ են միջամտում, իսկ եթե ձեռտու չի, չեն միջամտում:

Իմ երկիրը տակնուվրա եղավ, իմ Արցախը քրքրեցին, մի հոգու ձայնը դուրս չեկավ: Ես համոզված եմ, որ այս շարժումը տեղ կհասնի, կգա մի ազգային իշխանություն, որը հայկական հասկացողությամբ հայ ժողովրդին ձեռնտու ժողովրդավարությունը կկայացնի»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ