News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Ադրբեջանա-իրանական հարաբերությունների բարելավումը ընդհանուր դրական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանի իրավիճակի վրա։ Այս մասին մայիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև տարածաշրջանային նախագծերի զարգացման գործում։ Այս տրամաբանությունը, մասնավորապես, ներդրված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ընդլայնման մեր աշխատանքում։ Մենք հավատարիմ ենք Բաքվի և Թեհրանի հետ սերտ համագործակցությանը, այդ թվում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան երկխոսության ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի միջոցով։

Հիշեցնեմ, որ այն ներառում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։

Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խաղացողներն իրենք պետք է որոնեն լուծումներ առկա մարտահրավերներին և խնդիրներին՝ առանց արտաքին միջամտության:

Կա համապատասխան դրական փորձ, և մենք պետք է ապավինենք դրան»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
Ադրբեջանում «աղվանական հուշարձաններ» են անվանվում Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները
Ավելի վաղ հայտարարվել էր նաև Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը նորոգելու մասին…
Շուռնուխի և Որոտանի բնակիչներն օգնություն կստանան մինչև հունիս ամիսը ներառյալ
Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները…
«Սովորական ապակառուցողական հռետորաբանություն». ՔՊ պատգամավորը մեկնաբանել է Ալիևի վերջին հայտարարությունները
Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների ընթացքում նման պահանջներ չեն առաջադրվել...
Ադրբեջանի ՊՆ-ն իր ապատեղեկատվությամբ հնարավոր ագրեսիայի հիմքեր չի ստեղծում. պատգամավոր
Այս կարծիքը նա ձևավորել է «խաղաղությանն ուղղված շարունակական գործընթացների» շնորհիվ...
Ադրբեջանցի պատգամավորը պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ
Պատգամավորը նաև նշել է, որ «Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա, որ այստեղ ֆոբիաներ չպետք է լինեն»...
Ամենաշատ