News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Երբեք գիտությունն ու հավատքը կամ կրոնը  հակասության մեջ չեն. կրոնը պատասխանում է ինչու հարցին, գիտությունը՝ ինչպես հարցին: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մեր ամբողջ տնտեսությունը, կրթական համակարգը, մեր գյուղատնտեսությունը, բանակը ուղղակիորեն պետք է դարձնել գիտելիքահեն, նաեւ մրցունակ նորարարություններով, որոնք կարող են նաեւ հաճախ փոխարինել մարդկային ներկայությունը եւ ներազդեցությունը: Դժբախտաբար, մեր իրականության մեջ չի քաջալերվում հայաստանյան ներդրումը բարձր տեխնոլոգիաների կողմից: Հիմնական առումով մեր գործարարները, մասնագետները ուղղված են դեպի դուրս, քան դեպի ներս: Դա շատ պարզ բացատրություն ունի, որը կապված է արժանապատիվ վճարումների հետ: Չի կարող լինել մեծ վաստակ եւ ցածր վճարում»,-ասաց նա:

Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, Սրբազանն ասաց. «Այս շարժումը երկու պատճառով է ծագել: Ինձ համար անընդունելի է, որ արքեպիսկոպոս մարդը հայտնվի հրապարակում եւ այնպիսի վարքագիծ ունենա, ինչպիսին ես ունեմ այսօր: Բայց սա պարտադրված է: Սա աղաղակ ու ճիչ է: մենք ապրում ենք ստի իրականության մեջ, որն ուղղակի արտահայտվել է սահմանազատման գործընթացում, որտեղ միակողմանիորեն, թշնամու սպառնալիքի ներքո, առանց որեւէ օրենք հարգելու, վախի ազդեցության տակ մարդիկ կայացրել են որոշումներ, որոնք ոչ թե եղել են մարդկանց կյանքի բարելավմանը նպաստող, այլ մարդկանց կյանքի ողբերգությանը:

Այսօր սահմանագծում տեղի չունենում, այլ ուղղակի քանդվում են Հայաստանի ամենաուժեղ, ամենաամրացված բնագծերը»:

Սրբազանը հիշեցրեց, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի գյուղեր, Կիրանց, Ոսկեպար եւ ոչ մի բառ չի ասել սահմանազատման մասին. «Ավելին, գյուղացիների հարցադրման ժամանակ ասել է՝ ձեռքս կկտրեմ, այդպիսի բան չի լինելու, ես ձեզ մենակ չեմ թողնելու: Իսկ 2024-ին էդ նույն ձեռքով եկել ասել է՝ եթե չանեք, պատերազմ կլինի: Սա անընդունելի եւ դատապարտելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ