News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պահանջում է, որ ՄԻԵԴ-ի կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայցը մերժելուց հետո արևմտյան քաղաքական գործիչները ներողություն խնդրեն Վրաստանի արդարադատության համակարգի վրա հարձակումների համար, երբ, հայտնել է NewsGeorgia-ն։

Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին X-ի իր  միկրոբլոգում հայտարարել է, որ  վրացական դատարանը երբեք ներողություն չի լսել անհիմն զրպարտության համար: Խոսքը Եվրախորհրդարանի բանաձևերի, օտարերկրյա դիվանագետների դեմարշների, անհատ օտարերկրյա քաղաքական գործիչների մասին է: Ըստ խոսնակի՝ Արևմուտքում ոչ ոք պատասխանատվություն չի կրել «վրացական պետության դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերի, ստի, զրպարտության, ապատեղեկատվության և համար»:

Պապուաշվիլին նշել է, որ գրեթե մեկ տասնամյակ է, ինչ շարունակվում են վրացական դատական ​​համակարգի համբավն արատավորելու փորձերը: Նրա համոզմամբ՝ «անհիմն քննադատության ալիքները լայնորեն աջակցում են արտերկրից ֆինանսավորվող տեղական ՀԿ-ները»:  Վրաստանի Խորհրդարանի խոսնակն ամբողջ իրավիճակը դիտարկում է իբրև օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման օգտին  երթական փաստարկը։

Նա նշել է, թե նրանք, ովքեր հանդես են եկել «Ազատիր Միշային» քարոզարշավով, հիմա էլ հանդես են գալսի «Ռուսական օրենք» արշավով: Ըստ Պապուաշվիլիի՝ այդ դավադրությունը վկայում է, թե ինչպես է օտարերկրյա ազդեցության համակարգված սխեման խաթարում Վրաստանի ժողովրդավարությունն ու կայունությունը: Նա նշել է, որ արտաքին ազդեցության նման սխեմաներն ավելի մեծ թափանցիկություն և հանրային վերահսկողություն պահանջում:

Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ երկու գործով խախտումներ չէր  հայտնաբերել։

Խոսքը երկրում իշխանափոխությունից հետո Սաակաշվիլիի նկատմամբ ընդունված երկու դատավճիռների մասին է։ Նախկին նախագահը հեռակա դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ Սանդրո Գիրգվլիանիի մահվան աղմկահարույց գործի, երբ ՆԳՆ բարձրաստիճան աշխատակիցներին ներում էր շնորհվել, ինչպես նաև նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործի առնչությամբ: Սաակաշվիլին այս պատիժը ներկայում կրում է Վրաստան վերադառնալուց և 2021 թվականի աշնանը կալանավորվելուց հետո։

Գիրգվլիանիի գործով ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սաակաշվիլին «կարող էր ողջամտորեն կանխատեսել», որ «արդարադատությունը խոչընդոտելու նպատակով սպանության գործով համաներման օգտագործումը, ըստ վրացական օրենսդրության, կհանգեցնի քրեական պատասխանատվություն»:

Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հնարավոր խախտման վերաբերյալ (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա) ՄԻԵԴԻ դատավորների տեսակետներում տարաձայնություններեն եղել: Հինգ դատավոր համարել է, որ Սահակաշվիլիի իրավունքները չեն ոտնահարվել, երկուսը տարբեր հատուկ կարծիք են հայտնել։

Բացի դրանից, Ստրասբուրգի դատարանն դիմումատուի բողոքները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով (իրավունքների նկատմամբ  սահմանափակումների կիրառմամբ) անընդունելի է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ