News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Blikk-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձը, պատասխանել է հարցին, թե արդյոք ինքը զրահաբաճկոն կրո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ես երբեք զրահաբաճկոն չեմ կրել, չեմ էլ կրելու», - ասել է նա: Հունգարիայի վարչապետը նշել է՝ դեռ հայտնի չէ՝ արդյոք Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակվողը միայնակ էր գործում։

«Հանցագործի մասին գիտենք, որ նա նախագահի նախկին ձախակողմյան հանրապետական ​​թեկնածուի հետ նախընտրական քարոզչություն էր անցկացնում: Նա պատերազմի կողմնակից է, որի ամենամեծ հակաճառությունը Սլովակիայի ներկայիս վարչապետի դեմ հենց այն էր, որ նա չի աջակցում պատերազմին:  

Օրբանը նշել է, որ Ֆիցոյի «Սմեր» կուսակցությունը և՛ ավանդական արժեքներ պաշտպանող ուժ է, և՛ ինքնիշխան ուժ, որը գնահատում է ազգային անկախությունը, և՛ հանդես է գալիս խաղաղության օգտին։  

«Իսկ նրա դիմաց կանգնել է առաջադեմ, ձախակողմյան, միջազգային, պատերազմամետ մարդասպանը։ Չգիտենք՝ նա մենա՞կ է գործել, քանի որ հիմա ես տեսնում եմ հետախուզական ծառայությունների խոսակցությունների նյութը, նրանք դեռ չեն կարողացել այդ հարցում դիրքորոշում ընդունել»,- հայտարարել է Վիկտոր Օրբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ