News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի մարմինը հինգշաբթի երեկոյան Մաշհադի Իմամ Ռեզա սրբավայրում հանձնվել է հողին: Ըստ Mehr գործակալության՝ Ռաիսիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը հինգշաբթի վայրէջք է կատարել Մաշհադի Հաշեմինեջադ օդանավակայանում, որտեղ ժամանել է Իրանի նախագահի ընտանիքը:  

Օդանավակայանում Ռաիսիի հարազատներևին դիմավորել են մի խումբ պաշտոնյաներ։ Մաշհադի քաղաքապետն հայտնել է, որ նախնական հաշվարկներով Մաշհադում նախագահի և նրա համախոհների հուղարկավորությանը մասնակցել է 3 միլիոն սգավոր։

Իրանի մի շարք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում, Բիրջանդում, Ռայ, Զանջանում, Թավրիզում տեղի են ունեցել Էբրահիմ Ռայիսիի, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված այլ անձանց հուղարկավորության արարողությունները.

Իրանի հանգուցյալ արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին հուղարկավորել են Թեհրանի նահանգի Ռեյ քաղաքի Շահ Աբդոլ Ազիմի դամբարանում։

Ըստ Mehr-ի՝ իրանցի հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի դուստրը՝ Զեյնաբ Սոլեյմանին, նվիրաբերել է հոր մատանին, որը թաղվել է Իրանի արտգործնախարարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ