News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Երեկ Փաշինյանը կրկին փորձեց մոլորեցնել հասարակությանը՝ ցույց տալով 1976թ.-ի քարտեզ։ Արդյոք Ադրբեջանը ստորագրե՞լ է փաստաթուղթ, ըստ որի՝ 1976 թվականի քարտեզի համաձայն կիրականացվի ողջ սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Անգամ Ադրբեջանի այս քարտեզի համաձայն՝ Տավուշի տասնյակ վայրեր պետք է հետ շարժվեն։ Նրանք հե՞տ են գնում: Ադրբեջանը կանի այն, ինչ իրեն ձեռնտու է՝ անկախ քարտեզներից»,- հավելեց նա։

Նրա խոսքով, Ադրբեջանի կարծիքով՝ իր տարածքը ներառում է ողջ Հայաստանը՝ ներկայիս Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մի մասը։

Կիվիրյանը նշեց, որ Հայաստանը կանգնած է բազմաթիվ լուրջ խնդիրների առաջ, որոնց հիմնական մեղավորն ու պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն է, ով փորձում է գտնել հերթական մեղավորին։

«Այս անգամ նա թիրախ է դարձրել 4-րդ դարում Կեսարիա մոտ գնացած քահանաներին։ Պատմական և իրական Հայաստանի մասին դիսկուրսը նպատակ ունի թաքցնել իրական մեղավորին և պատասխանատուին՝ ի դեմս Փաշինյանի։ Հայաստանն ու հայությունը ստեղծված իրավիճակում են հայտնվել ոչ թե պատմական և իրական Հայաստանի բախման, այլ Փաշինյանի անգրագետ քաղաքականության արդյունքում։

Երբ նա եկավ իշխանության, Արցախն իսկական պետություն էր, որը համապատասխանում էր Մոնտեվիդեոյի կոնվենցիայի չափանիշներին, որը չի ներառում ճանաչումը, ինչպես նշում են Հայաստանի իշխանությունները։ Պաղեստինը ճանաչել է ավելի քան 40 պետություն, սակայն այն ունի նույն անվտանգության մակարդակը, ինչ ուներ Արցախը մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։ Եվ հիմա, նրա գալուց հետո, Հայաստանը կանգնած է նույն վտանգի առաջ, որը կախված էր Արցախի գլխին»,- ընդգծեց փորձագետը։

Նա նշել է, որ հայ հասարակությունը դեմ չէ սահմանազատմանը, այն կոչ է անում իրական սահմանազատման, այլ ոչ թե Բաքվի պահանջների և միակողմանի զիջումների կատարմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ