News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Քաղաքական խորհրդատուին, որը Նյու Հեմփշիրի նախագահական նախնական ընտրություններից առաջ ընտրողներին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձայնը կրկնօրինակած արհեստականորեն գեներացված զանգեր է ուղարկել, սպառնում է 6 միլիոն դոլար տուգանք և ավելի քան երկու տասնյակ քրեական մեղադրանք:  

Ըստ Associated Press-ի՝ հաղորդակցության դաշնային հանձնաժողովը հայտնել է, որ հինգշաբթի ընդդեմ Սթիվեն Քրամերի առաջարկած տուգանքն արհեստական ​​բանականության տեխնոլոգիային առնչվող առաջինն որոշումն է: Զանգեր փոխանցելու մեջ մեղադրվող Lingo Telecom ընկերությանհը սպառնում է 2 միլիոն դոլարի տուգանք, թեև երկու դեպքում էլ կողմերը թերևս պայմանավորվեն կամ շարունակեն բանակցությունները։

Քրամերը խոստովանել է, որ կազմակերպել է ձայնային հաղորդագրությունը, որն հունվարի 23-ին տեղի ունեցած առաջին նախնական ընտրություններից երկու օր առաջ ուղարկվել է հազարավոր ընտրողների: Ուղերձում հնչում էր ԱՄՆ նախագահի ձայնը նմանակող արհեստական ​​ բանականության ստեղծած ձայն, որն օգտագործում էր նրա «Ի՞նչ հիմարություն» արտահայտությունը և ասում, որ նախնական ընտրություններում քվեարկությունը թույլ չի տա ընտրողներին քվեարկելու նոյեմբերին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ