News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Գազայի կենտրոնական և հյուսիսային հատվածում իսրայելական մի շարք հարձակումների հետևանքով առնվազն 38 պաղեստինցի է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ հեռուստալիքի՝ վերջին ժամերին օկուպացիոն ինքնաթիռներն ու հրետանին զանգվածային հարձակումներ են իրականացրել Պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Դեյր էլ Բալահ և Գազա քաղաքների վրա։ Հաղորդվում է, որ առնվազն 12 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, զոհվել են Դեյր ալ-Բալահում օգնության պահեստի ռմբակոծության հետևանքով:

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի շարունակվող ագրեսիան հանգեցրել է 35,800 պաղեստինցիների մահվան, ևս 80,200 վիրավորների, իսկ ավելի քան 7,000 խաղաղ բնակիչներ դեռևս անհետ կորած են համարվում։

Իսրայելի գործողությունները հանգեցրել են Գազայի հատվածով մոտ 2 միլիոն մարդու հարկադիր տեղահանմանը, իսկ տեղահանվածների ճնշող մեծամասնությունը հարկադրված է եղել խիտ բնակեցված հարավային Ռաֆահ քաղաք՝ Եգիպտոսի սահմանի մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՄԱՍ-ը չի կարողացել ասել, թե քանի պատանդ է ողջ մնացել
Այս ընթացքում, ըստ Իսրայելի, ազատ է արձակվել 110 պատանդ...
Իսրայելը մեղադրում է Իրանին, Լիբանանին և «Հըզբոլլահ»-ին սահմանային բռնության աճի համար
Նա հավելել է, որ Իսրայելը կվերականգնի անվտանգությունն իր հյուսիսային սահմանին, լինի դա դիվանագիտական ​​ճանապարհով, թե այլ եղանակներով...
ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար. ԶԼՄ
Պաղեստինյան շարժումը մշտական հրադադար է պահանջում...
 ԱՄՆ-ը և նրա գործընկերներն առաջիկա շաբաթներին կներկայացնեն Գազայի հետպատերազմյան կառավարման ծրագրերը. Բլինքեն
Պետքարտուղարը նշել է, որ պատերազմը վերջնականապես ավարտելու համար անհրաժեշտ է ապագայի ծրագրեր մշակել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
Ավստրալիան 6,6 մլն դոլար կհատկացնի Գազայի համար մարդասիրական օգնություն գնելու համար
Վոնգը նշել է, որ մինչ օրս Կանբերան արդեն ավելի քան 47 միլիոն դոլար է հատկացրել պաղեստինյան անկլավի...
Ամենաշատ