News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին Հանրապետության նախագահը նշել է, որ բանկային համակարգը Հայաստանի ամենակայացած և անկախ կառույցն է, որն իր ստեղծման օրվանից մինչև օրս կարևոր դերակատարություն է իրականացնում երկրի տնտեսության կայունության և զարգացման գործում:

Իր խոսքում նախագահն առանձնահատուկ ընդգծել է բանկային համակարգում առողջ մրցակցության առկայության էական նշանակությունը, ինչը երաշխավորում է համակարգի շարունակական կատարելագործումն ու ճկունությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, Դանիել Ազատյանը նշել է, որ Միության ստեղծման առաջնային նպատակներից է ինչպես Հայաստանում բանկերի շահերի անաչառ պաշտպանությունը, այնպես էլ Հանրապետության նախագահի կողմից մատնանշված բանկային համակարգում մրցակցային միջավայրի ապահովությունը:

Հանդիպման ընթացքում Դանիել Ազատյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Բանկերի միության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է հայաստանյան բանկային համակարգում ընթացող զարգացումներին, առկա խնդիրներին և վերջիններիս հաղթահարման հնարավորություններին:

Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պատրաստակամությունն է հայտնել նախագահի լիազորությունների շրջանակում հնարավորինս աջակցել երկրում բանկային ոլորտի բարեփոխմանն ու զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ
Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ...
ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հունիսի 6-ի թիվ...
C360 բանկային ծառայությունների փաթեթները՝ Converse Mobile-ում
Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից...
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
Հունիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի...
idcoin: IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը
Արդեն հունիսի 1-ից, օրինակ, IDBank-ի մի շարք քարտերով վճարումներ կատարելիս կարելի է ստանալ idcoin-ներ...
Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ
Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ