News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մարիխուանայի օգտագործումը 2022 թվականին գերազանցել է ալկոհոլի օգտագործումը տվյալների հավաքագրման ավելի քան 40 տարվա ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան Քարնեգի Մելլոն համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Քոլկինսի հետազոտության արդյունքները։

Փորձագետը համակարգել է 1979-ից 2022 թվականներին ԱՄՆ բնակիչների շրջանում 27 ազգային հարցումների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 1,6 միլիոն մարդ։ Արդյունքները պարզել են, որ 2022 թվականին 17,7 միլիոն ամերիկացիներ ամեն օր կամ գրեթե ամեն օր օգտագործել են մարիխուանա, մինչդեռ 14,7 միլիոն մարդ նույն հաճախականությամբ ալկոհոլ է օգտագործել։ Նշվում է, որ նման դինամիկա 40 տարվա ընթացքում առաջին անգամ է նկատվում` տվյալների հավաքագրման սկզբից: Գործակալությունը դա կապում է այն բանի հետ, որ մարիխուանան հասանելի է դարձել ԱՄՆ նահանգների մեծ մասում օգտագործման համար։

Միացյալ Նահանգներում մարիխուանայի օգտագործումն արգելված է դաշնային մակարդակով, սակայն տարբեր նահանգներ կարող են ինքնուրույն կարգավորել օրենսդրությունն այս ոլորտում։ Մարիխուանայի օգտագործումը հանգստի նպատակով օրինականացվել է մի շարք նահանգներում և Կոլումբիայի շրջանի մետրոպոլիայի տարածքում: Ավելի քան 30 լրացուցիչ նահանգներ բժշկական նպատակներով մարիխուանա վաճառելը հանցագործություն չեն համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ