News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Սրբազանը հայտարարել է, թե․ «վարչապետի թեկնածուի անունն ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»։ Այս մասին Facebook-ի իր ՝ջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրբազանի հետ հանդիպում են մարդիկ, նա ամեն օր լսում ա նրանց, որոնց, գուցե, էդ հարցը չի հետաքրքրում։ Եվ հնարավոր ա՝ էդ պնդումը ձևավորվել ա նրա հանդիպումներից։ Մինչդեռ իրականությունը շատ հեռու ա դրանից։ Մարդկանց մեծամասնությունը ո՛չ միայն ցանկանում ա լսել էդ մարդու անունը, այլև պահանջ ունի վստահ լինելու, որ նա ապագա պլանները իրականացնելու կոմպետենցիա ունի։

Օրինակ՝ Վազգեն Մանուկյանի թեկնածության դեպքում ժողովուրդը դրան, մեղմ ասած, շատ կասկածամտորեն ա վերաբերվել։ Մայիսի 26-ին հնարավոր ա՝ հրապարակն ընդունի ամենատարբեր հայացքների ու գաղափարներ կիսողների, բայց էդտեղ հնչող խոսքից ա կախված, թե ինչ բովանդակություն ու կազմ կունենա հրապարակը մայիսի 27-ին։

Ես էն մարդկանցից մեկն եմ, որի մայիսի 27-ի օրը կախված ա մայիսի 26-ին բեմից հնչող տեքստի բովանդակությունից՝ թե՛ ապագա թեկնածուի անձից, թե՛ նրա կոմպետենցիաներից։ Եթե ամեն ինչ մնա նույնը, ապա անհասկանալի ա, թե ինչի պետք ա այլ զարգացում լինի, քան 2021 ու 2022 թվականներին ծավալված շարժումները, առավել ևս, որ գործող անձանց մեծամասնությունն էլ նույնն ա։

Նորամուծություն ա պարկեշտ, ազնիվ Սրբազանի առաջնորդությունը, բայց փրկիչների փնտրտուքը մեզ լավ տեղ չի տանում։ 2018-ին էլ «փրկչի» փնտրտուքով տոգորված հանրությունը համոզված էր, թե գտավ, բայց պարզվեց՝ ոչ թե մեր, այլ Ալիևի ու մեզ շրջապատող թյուրքական աշխարհի հետույքի փրկչին ա գտել։ Ակնհայտորեն, մեր հավաքական ամբողջությունը «փրկիչ» գտնելու ոչ մի կոմպետենցիա չունի, չի ճանաչում՝ էդ ինչ ա, ոնց պետք ա փոխհարաբերվել դրա հետ և ինչ պահանջներ դնել կամ խնդրել նրան»։

Տպել
Ամենաշատ