News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ․Խ.-ն այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, առանձնապես խոշոր չափերով՝ 5.050.000 ՀՀ դրամ արժողության, «LADA NIVA NIVATRAVEL» մակնիշի, 2022 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 18-ին կազմված որոշման, ապա դրան հաջորդած գրավոր հայտարարության տեքստերում ներառել է իրականությանը չհամապատասխանող, գոյություն չունեցող տեղեկություններ՝ ուրիշի գույքն օտարելու իրավասություն ունենալու վերաբերյալ, ապա ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու իրավասություն ունեցող պետական մարմին է ներկայացրել առերևույթ կեղծ տվյալներ պարունակող այդ փաստաթղթերը։

Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել է իրեն փոխկապակցված անձին՝ իր պապին՝ այդ կերպ առերևույթ խաբեությամբ հափշտակելով 5.050.000 ՀՀ դրամ արժեցող վերոնշյալ ավտոմեքենան:

Նախաքննությունը ընթացքում նշված անձի բնակության հասցեում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլնի, հայտնաբերվել և վերցվել են վերոհիշյալ որոշման բնօրինակները, սակայն այլ թվագրմամբ, բովանդակության այլ ձևակերպմամբ, ինչպես նաև մեկ այլ՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենա օտարելու վերաբերյալ որոշման նախագիծ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը)և 457-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ՝ այլ գույքերի, այդ թվում՝ «UAZ HUNTER» մակնիշի ավտոմեքենայի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Շամիրյանը ձերբակալվել էր երեկ, նրա բնակարանում իրավապահները խուզարկություն էին իրականացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից 58 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը. ՔԿ-ի ամփոփում
Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը...
Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսհաստատություններում խախտումներ են հայտնաբերվել
Իրազեկում. կարգադրագիրը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր...  
Ամրակից գյուղում այրված բնակելի տանը երկու տարբեր ընտանիք էր ապրում. վարչական ղեկավար
Այս գիշեր Լոռու մարզի Ամրակից գյուղում հրդեհից այրված բնակելի տանը երկու ընտանիք էր ապրում...
28-ամյա Լիաննա Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը...
Հավաքներին անձանց նյութապես շահագրգռելու հերթական գործով մեղադրանք է ներկայացվել 10 անձի, 3-ը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում...
Չինաստանում չորս մարդ զոհվել է հորդառատ անձրեւների եւ սողանքների պատճառով
Երկու հոգի համարվում է անհետ կորած...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ