News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ջուրը մոլորակի վրա արեւից ծեր է, նրանց հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։ Ջուրը միլիարդ տարիներ առաջ է հայտնվել երկրագնդի վրա, քան Արեգակը։ Այս տվյալները ստացվել են ALMA ռադիոհեռադիտակից, գրել է Sky at Night Magazine-ը։

Գիտնականները գտել են, որ գոյություն ունեն  մի քանի տեսություններ, գրել է «Ֆոկուսը»։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են մոլորակամերձ սկառավառկը, այսինքն՝ գազի եւ փոշու ամպերը, որտեղ ձեւավորվում է մոլորակը, որը շրջապատում է Օրիոնի V883 պրոտոաստղին։ Մոտ 4,6 մլրդ տարի առաջ պրոտոաստղ է եղել նաեւ Արեգակը, որի շուրջ ձգողականության ազդեցությամբ գազից եւ փոշուց ստեղծվել են բոլոր հայտնի մոլորակները, աստղակերպերը եւ կոմետաները։

Գիտնականները չափել են ջրի քիմիական բնութագրերը, որը գտնվում է պրոտոմոլորակային սկավառակում եւ նրա ուղին ամպից, որտեղ հայտնվել է աստղը, դեպի ապագա մոլորակներ։ Մինչ ջուրը Երկրի վրա կազմված է թթվածնի 1 եւ ջրածնի 2 ատոմներից, գիտնականներն ուսումնասիրել են ջրի ավելի ծանր տարբերակը, որում ջրածնի ատոմներից մեկը փոխարինվել է դեյտերիայով, այսինքն՝ ջրածնի ծանր իզոտոպով։ Քանի որ սովորական եւ ծանր ջուրը գոյանում է տարբեր պայմաններում, գիտնականները կարողացել են օգտագործել ջրի հարաբերակցությունը, որպեսզի պարզեն, թե երբ եւ որտեղ է այն առաջացել։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք պարունակում են նույն հարաբերակցությունը, ինչ եւ ջուրը Երկրի վրա, ինչը հանգեցրել է այն ենթադրության, որ կոմետաները կարող էին ջուրը հասցնել մեր մոլորակ։ Ըստ գիտնականների՝ ջրի կազմը սկավառակում Օրիոնի V883-ի շուրջ, շատ նման է ջրի կազմին Արեգակնային համակարգում։

Գիտնականները կարծում են, որ ջուրն Արեգակնային համակարգում գոյացել է Արեգակից միլիարդ տարիներ առաջ։Գիտնականներն ասում են, որ այն պատճառով, որ պրոտոաստղի շուրջ ջուրը գտնվում է գազակերպ վիճակում, իրենց հաջողվել է հայտնաբերել այն, չէ՞ ոչ հիմնականում պրոտոմոլորակային սկավառակներում է ջուրը գտնվում սառցի տեսքով։ Այս ջրային սառույցը իսկապես առկա է գազի ու փոշու սկավառակի ծայրամասում, բայց գազակերպ ջուրը հայտնաբերվել է պրոտոաստղին ավելի մոտ, որտեղ ամենաբարձր ջերմաստիճամը թույլ չի տալիս, որ այն սառչի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիեզերքում մետաղին տարօրինակ բան կատարվում
Այն պահից, ինչ մարդիկ սկսել են օգտագործել մետաղները...
Երկրի ընդերքում թաքնված խորհրդավոր շերտի առեղծվածը բացահայտված է
Այժմ գիտնականները համարում են, որ հենց ջուրն է  խառնվել հանքանյութերի հետ՝ առաջացնելով երկաթ և մագնեզիումի պերօքսիդ...
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ