News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Վերականգնված Volga ապրանքանիշի նոր մեքենաների նվազագույն արժեքը կկազմի մոտավորապես 2,5 միլիոն ռուբլի, գրում է motor.ru-ն։

Ավտոմեքենաների գծով փորձագետ Մաքսիմ Կադակովը C40 սեդանը գնահատել է այս գնով։ Մասնագետն ակնկալում է, որ Ռուսաստանի բնակիչները կկարողանան գնել K30 քրոսովերը 2,5-3 միլիոն ռուբլով՝ կախված կոնֆիգուրացիայից։ Ինչ վերաբերում է ֆլագմանի K40 մոդելին, այն կվաճառվի 3-3,5 միլիոն ռուբլով։

Կադակովի կարծիքով՝ Volga սեդանի արժեքը համեմատելի կլինի Lada Aura-ի գնի հետ։ Ընդ որում, հիմնական տարբերակում նոր «Վոլգան» կարող է 2,5 միլիոն ռուբլուց  ավելի քիչ արժենալ: Միևնույն ժամանակ, վերածնված ապրանքանիշի մոդելները տեխնոլոգիապես ավելի կատարելագործված են, միաժամանակ, ավելի անվտանգ ու հզոր։

Ի տարբերություն պրեմիում դասի Lada-ի, Volga-ի սեդանները նպատակաուղղված չեն լինելու պետական ​​կառույցների համար գնումներին: Ընկերության մեքենաների գնորդներ կլինեն ֆիզիկական անձինք, ինչպես նաև մասնավոր ընկերությունները։ Անդրադառնալով չինական մեքենաների հետ համեմատությանը, փորձագետը նշել է, որ Volga C40-ը նման է Changan Raeton Plus-ին։ Իսկ K30 և K40 քրոսովերները նման են Oshan X5 Plus-ին և Changan UNI-Z-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր սերնդի Citroen C3 Aircross-ի արժեքը գաղտնազերծվել է
Ֆրանսիայում վառելիքով աշխատող Citroen C3 Aircross-ը երկրորդ սերնդի կարելի է ձեռք բերել 19,4 հազար եվրոյով...
Աճուրդի է հանվել 1974թ. Porsche 911 մեքենան, որը պատկանել է ամերիկացի հայտնի գիտնականին
Աճուրդի է հանվել պատմական Porsche 911 մեքենան...
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ