News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


«Տոյոտան» Շոտլանդիայի Բալատեր բնակավայրում ներկայացրել է նոր փոխադրամիջոցը՝ Land Cruiser 250–ը։ Այս մոդելի վերջին սերնդի ավտոմեքենայում համադրված են երբեւէ եղած լավագույն լուծումները, որոնք ապահովում են անվտանգ եւ հարմարավետ երթեւեկություն ամենուր: 

Նոր լուծումները  Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական եւ ճկուն:  Ինչպես 5, այնպես էլ 7 տեղանոց Land Cruiser –ի դիզայնն ապահովում  է առավելագույն հարմարավետություն, թե՛ ճանապարհային, թե՛ օֆրոդ երթեւեկության ժամանակ:

Արևմտյան Եվրոպայում  նոր Land Cruiser-ը ներկայացվում է 2,8 լիտրանոց տուրբոդիզելային շարժիչով: Այն առանձնանում է նոր ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփով, որը նախատեսված է մեքենա վարելու արդյունավետությունը և վառելիքի խնայողությունը բարձրացնելու համար:  Նոր Land Cruiser-ը այս բրենդի առաջին մոդելն է, որն ունի էլեկտրական ղեկային համակարգ:  Համեմատած հիդրավլիկի հետ՝ սա անգամ ոչ հարթ տարածքներում ապահովում է ղեկի սահուն կառավարում եւ մանեւրելու հնարավորություն՝  ցանկացած արագության դեպքում: Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ