News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի միջազգային դատարանն Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավի Ռաֆահ քաղաքում։ Միևնույն ժամանակ, դատարանը անկլավի ամբողջ տարածքում կրակը դադարեցնելու կոչ չի արել, ինչպես պահանջել էր Հարավային Աֆրիկան ​​նախորդ շաբաթ անցկացված լսումների ժամանակ, հայտնել է Euronews-ը։

Հրադադարի պահանջը մաս է կազմում անցած տարեվերջին Հարավաֆրիկյան Հանրապետության նախաձեռնությամբ հարուցված գործի, որն Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Իսրայելը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները։ Դատավարությունը կարող է տարիներ տևել, սակայն մինչ իրավական վեճերը շարունակվում են, Հարավային Աֆրիկան ​​ պաղեստինցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգադրություններ է փնտրում:

Փորձագետները համոզված են, որ  Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը, սակայն դա կուժեղացնի ճնշումը երկրի վրա։ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների քննադատությունն աճում է նույնիսկ նրա ամենամոտ դաշնակցի՝ ԱՄՆ-ի կողմից: Մինչդեռ Իսրայելն հայտարարել է, որ երկրի վրա ոչ մի ուժ չի խանգարի երկրին պաշտպանել իր քաղաքացիներին և Գազայի հատվածում հալածել ՀԱՄԱՍ-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու մասին ԱՄՆ առաջարկած բանաձևը
Դա ութ ամիս շարունակ տևող մահացու հակամարտությունում տեղի է ունեցել առաջին անգամ...
Պաղեստինը ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարմանը՝ Նուսեյրաթի վրա Իսրայելի հարձակման առիթով
Միջազգային միջամտությունն անհրաժեշտ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիային հակազդելու և ՄԱԿ-ի բանաձևերի կատարումն ապահովելու համար․․․
Քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. ԱԳՆ
 Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը…
Ամենաշատ