News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևորագույն կարիքները հոգալու համար օգնության նոր մեծ փաթեթի մասին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Նշվում է, որ այս փաթեթը, որը Խարկովի մերձակայքում ռուսական հարձակումը հետ մղելու Ուկրաինային օգնելու ջանքերի մաս է կազմում, գնահատվում է 275 մլն դոլար։ Ուկրաինան կստանա լրացուցիչ HIMARS հրթիռներ,  հրետանային արկեր, զինամթերք, հակատանկային զենքեր:

«Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել մոտ 50 դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինայի պաշտպաններին տրամադրելու այն, ինչ նրանց անհրաժեշտ է ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար», -նշել է Պետդեպարտամենտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ