News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման ողջ ընթացքում պաբերաբար շեշտում է հաշտության, հանդուրժողականության, միասնականության անհրաժեշտության և հասարակության բևեռացվածության անթույլատրելիության մասին:

Իհարկե, այնպես չէ, որ նախկինում մենք հասարակության բևեռացվածության խնդիր չենք ունեցել, սակայն փաստ է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ արեցին հանրության մեջ առկա բևեռացումը խորացնելու, թշնամանք ու ատելություն սերմանելու համար: Այդուամենայնիվ, պետք է նշել, որ նույնիսկ ոչ այսքան խորացած բևեռացման պայմաններում «նախկինների» օրոք էլ այդ հարցը առաջին պլանում է եղել: Անգամ իշխանության ներսում այդ քննարկումները քաղաքական փոփոխությունների պատճառ դարձան։ Մասնավորապես, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելիս խոսել էր այն մասին, որ «հասարակությունը դեռևս մնացել է բևեռացված», և իր հրաժարականով շանս է տալիս լուծելու այդ խնդիրը:

Ըստ այդմ, նա ասել էր. «Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել հանրապետության նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը՝ կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբելու հասարակությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման…
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը…
Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան. այսօր ԱԺ է գալու Փաշինյանը
Արդեն երրորդ օրն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները...
ԱԺ–ում Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ստուգում են աթոռները. սեղաններից հավաքել են շշերը
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու կռավարության հետ հարցուպատասխան, ներկա է լինելու Նիկոլ...
Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան «լայվ» է մտել
Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով...
«Հրապարակ». Փողի խնդիր է առաջացել
Գերատեսչություններին առաջարկվել է ֆիննախի հետ քննարկումներով հասկանալ, թե ծախսերի որ ուղղությունները...
Ամենաշատ