News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ  ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա։ Ընդ որում` զանգել են երեկ առավոտյան, անսպասելի կանչել` առանց տեղեկացնելու նպատակի մասին: Ոմանք ենթադրում են, որ 6 տարի դեսպան աշխատած Կոպիրկինին հետ են կանչում Մոսկվա, բայց կարծիք կա նաեւ, որ կանչում են ինստրուկտաժի՝ որոշել են Հայաստանում տարվող քաղաքականությունը փոխել: Ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց. «Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Փաշինյանը վերջին անգամ աղմկահարույց հայտարարություն է արել. «44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները` ոչ մեր կողմից, ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, նրանք միգուցե իմիտացիա են ստեղծել, թե ուզում են մեզ օգնել․․․ սակայն այդ պատերազմն իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել», այլ Հայաստան պետությունը ոչնչացնելու:

Իսկ երեկ նա հերթական հակառուսական դեմարշն արեց, հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է 2027-ին ընդունել ԱՊՀ խաղերը։ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրեց, որ 2027-ին Հայաստանում մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված:

Մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի մշակութային եւ մարզական խաղերն են լինելու, նաեւ՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը եւ Համահայկական խաղերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ՌԴ հարաբերությունների խզումը. Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Sputnik-ին
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի...
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ