News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան թույլ ու անապահով են դառնում ՀՀ սահմանները, այնքան գերպաշտպանված է դառնում կառավարության շենքը։ Վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգության բարձրացման համար՝ եթե ամեն ամիս չէ, ապա ամեն եռամսյակը մեկ մի նոր սարք է գնում, եւ տպավորություն է, թե կառավարության շենքն օր ու գիշեր հսկող ոստիկանների դիմաց շուտով խրամատ կկառուցեն կամ զրահամեքենա կտեղադրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի ապահով զգա։

Միայն մայիս ամսին վարչապետի աշխատակազմը կառավարության շենքի անվտանգությունը բարձրացնելուն ուղղված երկու պետական գնում է կատարել, գնվել են անվտանգության ապահովման սարքեր, ազդանշանային համակարգեր, տեսահսկողության համակարգ՝ շուրջ 20 տեսախցիկով եւ այլն։ Այլ կերպ ասած՝ կառավարության շենքը կամաց դառնում է անառիկ ամրոց` մերօրյա «Ալկատրաս»։ Թերեւս այս նախապատրաստական աշխատանքներն ուղղված են ընդդիմության հանրահավաքներին եւ Բագրատ սրբազանի ծավալած շարժմանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը սթրես էր հաղթահարում
Փաշինյանը ողջ ընթացքում անհանգիստ շարժումներ էր անում, կողքերը նայում, հեռախոսով անընդհատ գրում...
«Փաստ». Սարսափի «աչքերը». Նիկոլ Փաշինյանին նորից հաջողվեց հայի արյուն թափել
Ավելին, լրատվամիջոցները կադրեր հրապարակեցին, որ մինչ ԱԺ նիստը սկսելը թիկնապահները հատ-հատ ստուգում...
«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմը փամփուշտ է գնում որսորդական խանութից
Գուցե որոշ դիպուկահարների համար է նախատեսված մասնավոր խանութի փամփուշտի այս խոշոր խմբաքանակը...
«Ժողովուրդ». 7 մլն դրամանոց մեքենա, 5 մլն դրամ բանկային մնացորդ. Ժաննա Անդրեասյանի հայտարարագրի հետքերով
Նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմում են 5 մլն 370 հազար դրամ. կանխիկ դրամական միջոցներ...
ԱԱԾ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին հորդորում է չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման…
Բագրատն ու ընդդիմությունը ծրագրում են մարդկանց բերել ԱԺ, պահել մի քանի օր և տանել բախումների․ Կոնջորյան
Խորհրդարանական ընդդիմությունը շատ լավ գիտի, որ ուղերձի նախագծով հնարավոր չէ հասնել հրաժարականին: Դրա մասին գիտի նաև Բագրատը…
Ամենաշատ