News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ուոլթեր Ռիդի ռազմաբժշկական կենտրոնում «հաջող ինվազիվ միջամտությունից հետո՝ կապված միզապարկի հետ», վերադարձել է պարտականությունների կատարմանը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը։

Ըստ Ռայդերի՝ միջամտությունը տեւել է մոտ 2,5 ժամ։ ԱՄՆ պաշտպանության նախարարի պարտականություններն այդ ընթացքում կատարել է Օսթինի տեղակալ Քեթլին Հիքսը։

«Նախարարը իր պարտականությունների կատարումը վերսկսել է ժամը 20.25-ին եւ վերադարձել տուն։ Ներկայում պաշտոնական ժամանակացույցի որեւէ փոփոխություն չի նախատեսվում, ներառյալ Հիշատակի օրվա միջոցառումները»,- նշվել է Պենտագոնի մամուլի քարտուղարի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Լլոյդ Օսթինը հոսպիտալացվել էր այս տարվա սկզբին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Պենտագոնի ղեկավարը շագանակագեղձի քաղցկեղ ունի։ Պենտագոնը Օսթինի հոսպիտալացման մասին Սպիտակ տանը տեղեկացրել էր միայն մի քանի օր հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ