News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Բալթյան երկրների, Լեհաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի ներքին գործերի նախարարները Լատվիայում քննարկել են «դրոնների պատի» կառուցման գաղափարը՝ նշյալ երկրների սահմանները Ռուսաստանից եւ Բելառուսից պաշտպանելու համար, նշվել է Լիտվայի ՆԳՆ մամուլի ծառայության հայտարարությունում։

Նշվել է, որ կողմերը քննարկել են քաղաքացիական անվտանգության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանի երկրները ներկայացրել են իրենց պլանները եւ պայմանավորվել հետագա համակարգման շուրջ քաղաքական, փորձագիտական եւ մարտավարական մակարդակներում։

Որոշվել է գտնել կայունության ամրապնդման եւ արձագանքման պոտենցիալի բարձրացման հնարավորություններ։ Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն խորհրդակցության ժամանակ առաջարկել է համատեղ վարժանքներ կազմակերպել զանգվածային տարհանման համար՝ տարածաշրջանային մակարդակով։

Նախարարները նաեւ քննարկել են իրավիճակն արտաքին սահմաններում եւ անվտանգության սպառնալիքները՝ հատուկ ուշադրություն նվիրելով Ռուսաստանից եւ Բելառուսից բխող սպառնալիքներին։

Նրանք քննարկել են «անօդաչու» սահմանի» գաղափարը՝ օդի մշտական պահպանության հնարավորությունը Ռուսաստանի եւ Բելառուսի հետ սահմանի ողջ երկայնքով՝ Նորվեգիայից մինչեւ Լեհաստան։ Նախարար Բիլոտայտեի գնահատմամբ՝ «դրոնների պատը» կդառնա ընդհանուր տարածաշրջանային կայունության կարեւոր տարր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ