News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, երեկ հրամանագրեր է ստորագրել Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի նախագահների տեղակալների դասային աստիճանները բարձրացնելու մասին:

Համաձայն հրամանագրերի` արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել Հակակոռուպցիոնի ղեկավարի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Արտակ Պողոսյանին և Էդիկ Հակոբյանին, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանին և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Ասլանյանին:

Նույն օրվա հրամանագրերով նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, Քննչական կոմիտեի 4 պաշտոնյաների պարգևատրել է պետական պարգևներով՝ «Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար», - ասված է նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Ըստ այդմ՝ ՔԿ Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը և ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը՝ Մխիթար Գոշի մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ