News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հինգշաբթի հայտնել է միլենիալների սերնդի առաջին ներկայացուցչին՝ 15-ամյա իտալացի համակարգչային հանճարին, որը մահացել է լեյկեմիայից 2006թ., սրբադասելու մասին, տեղեկացրել է Vatican News-ը։

1991թ. մայիսի 3-ին Լոնդոնում ծնված, իսկ հետո, դեռ երեխա ժամանակ իր իտալացի ծնողների հետ Միլան տեղափոխված Կառլո Ակուտիսը ժամանակակից ամենաերիտասարդ մարդն է, որը սրբասավել է Ֆրանցիսկոս Առաջինի կողմից 2020թ.։

Իր մտադրության մասին հովվապետը տեղեկացրել է հինգշաբթի, Վատիկանի սրբերի գործերով վարչության ղեկավար, կարդինալ Մարչելո Սեմերարոյի հետ հանդիպման ժամանակ, նշվել է Վատիկանի հայտարարությունում։

Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարել է, որ կարդինալների ժողով կգումարի՝ քննարկելու Ակուտիսին, ինչպես նաեւ երեք այլ երանելիների սրբադասելու հարցը։

Որպես «Ինտերնետի սուրբ հովանավոր» նկարագրված Ակուտիսը իր բնական տեխնիկական տաղանդն օգտագործել է վեբ-կայքի ստեղծման համար՝ հրաշքների քարտագրմամբ, եւ զբաղվել է վեբ-կայքերով տեղի որոշ կաթոլիկական կազմակերպությունների համար։

Ակուտիսը, որը մահացել է սուր լեյկեմիայից 2006թ. հոկտեմբերի 12-ին, սրբադասվել է այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս Առաջինը հավանություն է տվել նրան վերագրվող առաջին հրաշքին՝ 7-ամյա բրազիլացի տղայի ապաքինմանը ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հիվանդությունից, Ակուտիսի մասունքի՝ նրա մարզաշապիկներից մեկի հետ շփվելուց հետո։

Ինչպես տեղեկացրել է Vatican News-ը՝ երկրորդ հրաշքը, որը հավանության է արժանացել հինգշաբթի, կապված է Կոստա Ռիկայի մի կնոջ հետ, որը 2022թ. հուլիսին ուխտագնացություն է կատարել Ակուտիսի դամբարան Ասիզիում, որպեսզի աղոթի իր դստեր առողջության համար, որը գլխի ծանր վնասվածք էր ստացել հեծանիվից ընկնելուց հետո։

Ակուտիսը թաղված է Ասիզիում՝ սեփական խնդրանքի համաձայն, քանի որ սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցու հավատավոր էր դարձել՝ աղքատներին օգնելու գործին նրա նվիրվածության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ