News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Կրասնոդարում 12 երեխա վիրավորվել է դպրոցի տանիքի փլուզման հետեւանքով, տեղեկացրել է Կրասնոդարի երկրամասի դատախազությունը։

Նշվել է, որ Կրասնոդարի Արեւմտյան վարչական օկրուգի դատախազությունը կազմակերպել է ստուգում թիվ 29 հանրակրթական միջնակարգ դպրոցում տանիքի փլուզման փաստով։

«Նախնական պարզվել է, որ 2024թ. մայիսի 24-ին, ժամը 088.18-ին թիվ 29 դպրոցի տարածքում, որը գտնվում է Կրասնոդար, Ռիլեեւի փող. 147 հասցեում, ուժեղ քամու պատճառով փլուզվել է տանիքը, ինչի հետեւանքով տուժել է մոտ 12 երեխա, որոնք բեկորային վերքեր են ստացել, տուժածների ճիշտ թվաքանակը չի նշվել»,- ասվում է հաղորդագրությունում։

Պատահարի վայր է ժամանել Կրասնոդարի Արեւմտյան վարչական օկրուգի դատախազ Վիտալի Օլխովիկը, կազմակերպվել է պատահարի պատճառների եւ պայմանների ստուգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ