News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Իտալիան կվերսկսի ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը 35 մլն եվրոյի չափով, հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, տեղեկացրել է Reuters-ը։

Տայանին ստանձնել է այս պարտավորությունը Հռոմում Պաղեստինի վարչապետ Մոհամադ Մուսթաֆայի հետ հանդիպման ժամանակ։

«Իտալիան որոշել է վերսկսել կոնկրետ նախագծերի ֆինանսավորումը՝ ուղղված պաղեստինցի փախստականների օգնության տրամադրմանը, բայց միայն մանրակրկիտ ստուգումից հետո, որը կերաշխավորի, որ ոչ մի սենթ չի տրամադրվի ահաբեկչության աջակցությանը»,- ասել է Տայանին։

Իտալացի նախարարը տեղեկացրել է, որ 5 մլն եվրո կհատկացվի գործակալության նախագծերին, իսկ մնացածը կուղղվի «Պարեն Գազայի համար» նախաձեռնությանը։

Իտալիան շատ երկրներից մեկն էր, որը դադարեցրել էր փախստականների գծով գործակալության ֆինանսավորումն այն բանից հետո, երբ Իսրայելը մեղադրել է նրան այն բանում, որ գործակալության որոշ աշխատակիցներ մասնակցել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։

Գազայում գործակալությունն ունի 13 000 աշխատակից, որոնք կառավարում են անկլավի դպրոցները, առաջնային բժշկասանիտարական օգնության կլինիկաներն ու այլ սոցիալական ծառայություններ, ինչպես նաեւ բաշխում են հումանիտար օգնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ