News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Փաշինյանն այցելել սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Նա այս մասին տեսանյութ է հրապարակել իր ֆեյբուքյան էջում:

Հատկանշական է, որ եկեղեցու մոտ Փաշինյանին են դիմավորում ուժայինների ներկայացուցիչները եւ ՏԻՄ ղեկավարները, պատիվ տալիս, զեկուցում իրավիճակի վերաբերյալ:

Նշենք, որ այս պահին Փաշինյանը Կիրանցում հանդիպում է գյուղացիների հետ, նրանք վրդովված են, անվտանգության երաշխիքներ են պահանջում Փաշինյանից:  Գյուղացիները կոշտ հարցադրումներ են անում նրան և ասում որ վերջինս չի կարողանում բանակցել:

Փաշինյանին ուղեկցում են մեծ թվով անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք չեն թույլատրում նույնիսկ լրագրողներին մոտենալ:

Ավելի վաղ Բաղանիսի դպրոցում Փաշինյանը փակ հանդիպում էր ունեցել գյուղացիների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ