News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին խնդրել է պատժամիջոցներ մտցնել Կրեմլի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում պատերազմ սկսելու, բայց նրանք մերժել են, տեղեկացնում է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով կենտրոնաասիական ԶԼՄ-ներին Զելենսկու արած հայտարարությանը։

«Ես խնդրեցի նախագահ Բայդենին (ԱՄՆ նախագահ- խմբ.) եւ Եվրոպական միությանը պատժամիջոցներ մտցնել Կրեմլի, Պուտինի, նրա շրջապատի, էներգետիկայի (Ռուսաստանի) դեմ մինչեւ ներխուժումը, որպեսզի նա իմանա, որ ցավոտ է լինելու։ Որպեսզի նրանց մարդիկ իմանան, որ ցավոտ է լինելու տնտեսապես»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի խնդրանքը չեն բավարարել, իսկ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը հրաժարվել են պատժամիջոցներ մտցնել։

«Բոլորն ասացին՝ ոչ. սկզբում քայլ (պետք է անեն) ռուսները, իսկ հետո մենք համապատասխան քայլեր կանենք։ Եվ արդյունքում ի՞նչ ստացվեց։ Արդյունքում՝ մարդկային մեծ զոհեր, անդառնալի։ Եվ ինձ թվում է, որ այ սա աղետ է։ Ինձ թվում է, որ մենք ձեզ հետ միասին նստած ենք կործանման մեջ։ Սպանված մարդիկ, ճակատագրեր, ծաղրուծանակ»,- ասել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ