News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան: Այս մասին այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:

«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի՜ր, Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ, որ խոտդ ուրիշ քարի է կպել։ Էս ապօրինություններդ, հակաօրինական կյանքդ, հակասահմանադրական կյանքդ որպես քաղաքական կյանք վերջ է գտնելու։ Դու ամենայն պատասխանատվության առջեւ ես կանգնելու բոլոր առումներով։ Եւ սա հստակ եմ ասում, շատ հստակ, շատ պարզ։ 

Լեգիտիմությունը, ծրարի մեջ փաթաթած, թող տանի, իրենց տունը դնի, պահի, մենք կասենք՝ որտեղ է իր լեգիտիմությունը»,-ասել է նա։

Բագրատ Սրբազանը նաեւ կոչ է արել քաղաքացիներին վաղը մասնակցել հանրահավաքին. 

«Ուրեմն վաղը հանրահավաքին, 16:00-ին, ժողովուրդ ջան, կգաք, շատ սիրելի ազգ հայոց, ներկա կլինեք, շատ սիրով ներկա կլինեք։ Մեր օրակարգից մենք մի միլիմետր անգամ չենք շեղվելու։ Այն, ինչ որ հայտարարվելու է , հստակ ուղերձ է։ Հայաստանում, որպես այդպիսի, իշխանություն գոյություն չունի ո՜չ իրավական իմասով, ո՜չ բարոյական իմաստով։ Պարզապես կա մի մարդ, որը աջ ու ձախ է գնում, ժամանակ ա անցկացնում, ինչպես երեկվա ուղերձն է  եղել։ Եւ շատ հստակ է մեզ համար, շատ հստակ․ էս ընթացքը պետք է վերջակետ ունենա։ Չի կարող ուրիշ կերպ լինել։ Լրիվ օրինական, հաշտությամբ, խաղաղությամբ, սիրով, անկախ նրանից, թե իրենք ինչ ռեպրեսիաներ են գործածում, հատկապես Արցախի մեր պաշտոնյաների նկատմամբ։ Դուք ոչ մի իրավասություն չունեք։ Էդ մարդկանց մերժել եք ամբողջությամբ, ոչ մի օրինական սահմաններում, ոչ մի իրավասություն չունեք։ Հիմա հանկարծ հիշել եք, որ իրենք ինչ-որ բաների մե՞ջ են եղել։ Եւ այն էլ սուտ, սխալ։ Բնական է, չէ՞, ինչի համար են անում։ Վախի պատճառով։ Մեզ համար վախեցնելու ոչ մի ձեւ ու կերպ չունեք։ Ասել եմ՝ բանտ-կալանք, բանտ-կալանք ուրեմն, ուրիշ բաներ, ուրիշ բաներ ուրեմն։ Խնդիր չկա։ Բայց ճշմարտությունը հաղթելու է եւ հաղթել է արդեն։ Բացարձակ խնդիր չկա։ Ուղղակի պետք է դա ամրագրել։ Շատ լավ է, որ այս առիթը եղավ։ Որովհետեւ ես մտածում էի, վաղը հանրահավաքին էլ եմ ասելու դրա մասին, հիմա թող իրենց իշխանական, լրատվական էլ լեզուս չի պտտվում ասելու, թող մտածեն, թե իրենք ինչպես են մաքրելու այս ամբողջ  ստապատիվ վիճակը, որ հենց իրենց միջոցով տարածվում է որպես արծաթի, փողի ստրուկներ եւ գերիներ»,-եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ