News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Կիրանց ժամանած Նիկոլ Փաշինյանիհանդիպումը գյուղացիների հետ այսօր` մայիսի 25-ին հարթ չի անցել:
Գյուղացիները Փաշինյանին մեղադրել են նրանում, որ չի կարողանում այնպես բանակցել, որ գյուղին պատկանող տարածքները չանցնեն Ադրբեջանին:

Փաշինյանը քարտեզ է ցույց տվել, եւ ասել, որ այդ քարտեզներով է սահմանագծումը իրականացվում, ինչին ի պատասխան Կիրանցի բնակչուհին ասել է, որ Հայաստանը երբեք այդ քարտեզով չի առաջնորդվել, ինչու է Փաշինյանը այդ քարտեզը առաջ տանում:

Փաշինյանը փորձել է համոզել, որ այդ քարտեզները իրավական ուժ ունեն, ինչին բնակիչները արձագանքել են, որ չեն հավատում:

«Դուք ձեր ընտանիքով կգա՞ք էս վագոններում ապրեք, մենք գնանք ձեր տանը ապրենք»,-Փաշինյանին հարց է ուղղել բնակիչներից մեկը, ինչին Փաշինյանը պատասխանել է, որ 16 միլիոնի ծրագիր է նախապատրաստվում` տուն կառուցելու համար: 

Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ իրավաբաններ կգան, որոնք  կբացատրեն այդ քարտեզների իրավական հիմքերը, ինչին բնակիչները վրդովված պատասխանելեն, որ իրենց պետք չի բացատրել, ուղղակի պետք է հայրենիքը չհանձնել:

«Հայրենիքս ում ես տալիս,  հորս գերեզմանը կտաս ինձ, հայրենիքս տըալիս ես, հորս գերեզմանը հետը, հայրենիքս այնտեղ է, որտեղ հերս տնկի է տնկել: Հայրենիքի սահմանը ով է գծել, Նիկոլ Փաշինյա՞նը, Իլհամ Ալիե՞ւը»,-ասել է կիրանցեցին, Բնակչուհի Գոհար Վարդանյանն էլ արձագանքելով ասել է. «Ո՞վ էր ասում, Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Փաշինյանը արձագանքելով ասել է, որ հայրենիքից ոչ մի միլիմետր չի զիջվում:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ