News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը երկար ժամանակ շարունակում է առաջատարը լինել ԵվրԱզԷՍ-ի երկրների շարքում՝ տնտեսական աճի առումով, ի դեպ, հենց այս երկրների շնորհիվ բաց է սերտ գործընկերության համար՝ մեր երկրների ավանդական բարեկամական փոխգործակցության միջոցով: Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը՝ ելույթ ունենալովArmenian business forum 2024 միջոցառման ժամանակ։

«Կարևոր է հասկանալ, որ այսօր մեզանից պահանջում են իրական գործողություններ, ոչ թե պատրանքներ, այլ կոնկրետ քայլեր։ Մենք պետք է նայենք դեպի ապագա, ստեղծենք հնարավորություններ տնտեսական և բիզնեսի զարգացման համար, որտեղ Հայաստանը կարող է կայուն զարգանալ և բարգավաճել: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Ամփոփելով՝ կոչ եմ անում ամրապնդել փոխադարձ վստահությունը»,- նշել է ձեռնարկատերը։

Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերությունների հիմքում պետք է դրվի միմյանց լսելու և հարգանք ցուցաբերելու կարողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ