News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը մոտ գտնվող Пул Первого Telegram ալիքը խոսել է այն մասին, թե Բելառուսի նախագահը ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ինչ ուտեստներ է հյուրասիրել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

Ըստ աղբյուրի՝ Պուտինի՝ Բելառուս կատարած այցի երկու երեկոներն էլ սեղանին բացառապես ժողովրդական, գյուղական խոհանոցի ուտեստներ են եղել։

Մասնավորապես, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին մատուցվել են կարտոֆիլի բլիթներ, գյուղական ոճով թխած կարտոֆիլի կտորներ, բլինչիկներով մաչանկա, սնկով ապուր և խոլոդնիկ, բելառուսական խոզի ճարպ:

Ճաշացանկի առանձին կետը «Երիտասարդական» աղցանն էր։

Բացի այդ, ինչպես գրում է Пул Первого-ն, նախագահներին շատ են դուր եկել Բելովեժսկայա պուշչայից պատրաստված թթու սունկը և տնական սալթիսոնը։

Հյուրին առաջարկվել է փորձել նաեւ տնական հաց։


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ