News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Երուսաղեմի Փարիզի հրապարակում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ՝ պատանդ ընտանիքների ամենշաբաթյա հանրահավաքին, գրում է Times of Israel-ը։

Ցուցարարները վանկարկում էին՝ «Բիբին թողնում է պատանդներին»՝ հավաքված հանրահավաքի կենտրոնում՝ թմբկահարների շուրջ։

Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների ֆորումի Երուսաղեմի բաժնի գլխավոր կազմակերպիչ Թոմ Բարքայն հավաքավածներին ասաց, որ թեև վախենում է պատանդների ապագայի համար, ինքը և ցույցի մյուս անդամներն «առանց կասկածի շարունակում են պայքարել հանուն նրանց վերադարձի»։

Փիլիսոփա և ռաբբի Դանիել Էփշտեյնն առաջինն էր, ով դիմեց Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվածներին՝ հրաժարվելով ցուցարարներին մաղթել լավ շաբաթ այս շաբաթ երեկոյան՝ հայտարարելով, որ «մեր շաբաթը լավ կլինի միայն այն ժամանակ, երբ նրանք բոլորը վերադառնան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ