News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Լոնդոնի ոստիկանությունը վերադարձրել է Ֆորմուլա 1-ի նախկին ավտոարշավորդ Գերհարդ Բերգերից գրեթե երեք տասնամյակ առաջ գողացված Ferrari-ն: 1995 թվականի ապրիլին Իտալիայի Իմոլայում Սան Մարինոյի Գրան պրիի ժամանակ գողացված կարմիր Ferrari F512M ավտոմեքենան հայտնաբերվել է ամերիկացի գնորդի և բրիտանացի բրոքերի գործարքի ժամանակ, գրում է Backfire News-ը։

«Ferrari»-ից ծանուցում ստանալուց հետո, որը զննում էր վաճառվող մեքենան, գործում ներգրավվել է նաև Լոնդոնի ոստիկանության տրանսպորտային միջոցների ոլորտում  կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժինը։

Հետաքննությունը պարզել է, որ գողությունից անմիջապես հետո մեքենան տեղափոխվել է Ճապոնիա և մնացել այնտեղ մինչև 2023 թվականի վերջին այն Մեծ Բրիտանիա է բերվել: Ոստիկանության միջամտությունը կանխել է ավտոմեքենան դուրս բերելու փորձը՝ ապահովելով դրա բռնագրավումը։

Ferrari F512M-ը, որի արժեքը կազմում է մոտ 350,000 ֆունտ ստեռլինգ, ավելի քան 28 տարի թաքնված է եղել իշխանություններից: Մեքենան գտնելու գործողությունը տևել է ընդամենը չորս օր, սակայն պահանջել է միջազգային լայն համագործակցություն։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Honda Motor-ը հոկտեմբերից կսկսի Micro kei էլեկտրական միկրոավտոբուսի վաճառքը
Այս նմուշը կդասակարգվի իբրև «kei»՝ տեղական արտադրության ցածր հզորության բյուջետային ավտոմեքենա...
Talbot-Lago T150 C Lago Spéciale Teardrop Coupé սպորտային մեքենան աճուրդի կհանվի
Մրցարշավի վարորդ և բանկիր Անտուան ​​Շումանի պատվերով այս բացառիկ մեքենան ավտոմոբիլային դիզայնի և ճարտարագիտության եզակի օրինակ է...
Alpina-ն ներկայացրել է B3 GT և B4 GT մոդելները. Գները հայտնի են
B3 GT սեդանը այստեղ ամենաարագն է. այն հասնում է «հարյուրի» 3,4 վայրկյանում, մինչև 200 կմ/ժ արագություն...
BMW-ն ներկայացրել է 1-ին սերիայի հեչբեքի նոր սերունդը. գինը հայտնի է
Թափքի մասերից BMW F70-ում նոր են միայն անվածածկոցները, ծալովի կափարիչն ու բախարգելները...
Volvo-ն սկսել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների արտադրությունը տեղափոխել Բելգիա
Volvo-ն, որի արժեթղթերի վերահսկող փաթեթը պատկանում է չինական Geely-ին, դիտարկում է Եվրոպա արտահանվող չինական արտադրության էլեկտրական մեքենաների վաճառքը դադարեցնելու հնարավորությունը․․․
Աճուրդի կհանվի 1998թ. արտադրության հազվագյուտ RUF CTR 2, որն ընդամենը մեկ սեփականատեր է ունեցել
Աճուրդի կհանվի RUF CTR 2 սուպերմեքենան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ